Այլ
Սիսիան-Գորիս հատվածում մերկասառույց է. իրավիճակն ավտոճանապարհներին. ԱԻՆ
Gohar Vardanyan
272 դիտում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. առկա է ցածր տեսանելիություն:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
Տեսանյութն Ավրորա Մեդիային տրամադրել է ունկնդիրներից Սերգեյը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում.վթարի պատճառը ձյունը չէ.Հակոբ Կարապետյան
Gohar Vardanyan
1 րոպե
3,552
Անհավանական տեսարան. հրապարակել են Բրազիլիայում ամբարտակի փլուզման կադրերը
Gohar Vardanyan
1,077
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Gohar Vardanyan
1 րոպե
334
ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետևանքով 8 մարդ է մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
358
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
166
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
240