Այլ
Ձյան հետևանքները. քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է թե, որ դեպքում է պատրաստ ներողություն խնդրել
Gohar Vardanyan
1 րոպե
344 դիտում
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի բոլոր փողոցներն անցանելի են, ձնամաքրման աշխատանքները սկսվել են վաղ առավոտից, քաղաքապետն էլ շրջայց է կատարում և հետևում գործընթացին:
«6:30-ին դեռ անձրև էր գալիս, իսկ ձյունը սկսվել է դրանից հետ, դրան զուգահեռ քաղաքում գոյություն ունեցող ամբողջ տեխնիկան գործի է դրվել: Աշխարհի որևէ երկրի որևէ մայրաքաղաքում, որևէ գավառական քաղաքում չեք կարող գտնել այդպիսի ինֆրաստրուկտուրա, որը հնարավորություն է տալիս ձյան սկսվելուց երկու ժամ հետո, ընդ որում, երբ ձյունը շարունակվում է, ամբողջ քաղաքը մաքրել, եթե կա այդպիսի քաղաք, ես պատրաստ եմ ներողություն խնդրել մեր ամբողջ կոմունալ տնտեսության անունից»,-ասաց նա:
Հակոբ Կարապետյանը նկատեց, որ զրուցելու պահին ժամը 12:30-ն է և կոչ արեց դուրս նայել, քաղաքի բարձրադիր շրջանների բոլոր փողոցները մաքրված են և անցանելի:
Դիտարկմանը, թե արդեն հալվում է ձյունը, Հակոբ Կարապետյանն ասաց, որ մեքենաները հինգ ժամվա ընթացքում հասցրել են մեկ կամ երկու պտույտ կատարել և մաքրել: «Ես այդ բոլոր դժգոհությունները ո´չ հասկանում եմ, ո´չ ընդունում, թող ինձ բերեն ցանկացած երկրի քաղաքի օրինակը, որտեղ ձյունը սկսվելուց երեք ժամ հետո ամբողջ քաղաքը մաքուր է»,-ասաց նա:
«Հասկանալի է, որ ձյան ժամանակ երթևեկությունն այդքան անվտանգ և կոմֆորտ չի լինում, ինչպես չոր եղանակին, բայց զուգահեռ մաքրման աշխատանքներ են իրականացվում»,-ասաց նա: Ամեն դեպքում, նա կոչ արեց ձնամաքրման երկրորդ փուլում այն հատվածներում, որ խնդիրներ կան, տեղեկացնել պաշտոնական էջերին: Նա հայտնեց, որ 30 ձնամաքրման մեքենա է աշխատել այսօր:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակի կանխատեսում. ե՞րբ են դադարելու ձյան տեղումները
Gohar Vardanyan
515
Սամվել Բաբայանի մեքենայի վրա կալանք է դրվել. այն կհանվի աճուրդի. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1,434
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն
Gohar Vardanyan
500
Օրհնե՞րգ, թե անհիմն հիմն. Դանիել Երաժիշտ
Gohar Vardanyan
355
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
170
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
240