Պատահարներ
Հատուկ օպերացիա Երևանում. ոստիկաններն ու քննիչները կանխել են զինված բախում
Gohar Vardanyan
1 րոպե
1,091 դիտում
Այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում կանխել են զինված բախում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչների և ոստիկանների աշխատանքների արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում՝ հենց բնում, քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչները կատարել են դատարանի կողմից օրինական թույլտվություն ստացած միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչներն այնպիսի անակնկալ են խուզարկություններն արել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել ինչ-որ իրեր, այդ թվում ավտոմատ և բիտա: Քիչ առաջ վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Նշված հանցագործության փաստով քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի մեծ հատվածում հայտնաբերել են հանցագործ աշխարհի սիմվոլներով բազմաթիվ դաջվածքներ, իսկ այդ դաջվածքների մեծ մասը բնորոշ են «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը: Մանրամասները այս պահին
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ ռազբորկան ինչպես ժողովուրդն է ասում՝ ռուլիտ էին անում բանտից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության քրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերված ավտոմատի զննություն են կատարում:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Gohar Vardanyan
7,300
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անապատում ակտիվացել է 10 տարի առաջ չորացած ջրվեժը
Gohar Vardanyan
1,337
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 19 հայ Ռոստովում զբաղվել են «Raffaello»-ի ապօրինի արտադրությամբ.գործարանը գտել են
Gohar Vardanyan
1,203
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
762
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,864
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,507
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
358