Այլ
Բեմականացված հանցագործություն. գումարն էլ վատնել է խաղադրույքների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
497 դիտում
Երեկ ժամը 12:45-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմել է, որ երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել 740․000 դրամ ու հեռացել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը, բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին "USB" լարով հետքեր թողել։ Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։ Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Հաղորդավարն ու դիզայները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,536
Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ
Gohar Vardanyan
1 րոպե
801
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ
Gohar Vardanyan
1 րոպե
707
ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ կան. «Գազպրոմ Արմենիան» այլևս առաջատարը չէ
Gohar Vardanyan
576
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
80
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
114
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
218