Հասարակություն
Զենք արտադրող ընկերությունը հաստոցների համար մաքսատուրք չի վճարի. Նախագիծ
Gohar Vardanyan
1 րոպե
494 դիտում
«Արսենալ ԼՏԴ» ընկերության կողմից ներմուծվող հաստոցներն ու դրանց բաղադրիչ մասերը, հումքը ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատելու հարցը կքննարկվի Կառավարության առաջիկա նիստի ընթացքում: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ընկերությունը դրանով ներդրում է անում գերակա համարվող ոլորտում։
«… Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ»,- ասվում է հիմնավորման մեջ։
Ներմուծվող ապրանքների ցանկում կա 11 անուն ապրանքատեսակ, որոնց ընդհանուր գինը կազմում է մոտ 414 միլիոն դրամ։ Նշվում է, որ այդ ապրանքները ԵԱՏՄ երկրներից չեն ներմուծվում, քանի որ ընկերության չափանիշներին համապատասխանող նույնպիսի սարքավորումներ Միությունում չկան։
Ավելացնենք, որ այս ընկերությունը զենքի արտադրության առաջին արտոնագիրը 3 տարով ստացել է 2017 թվականի նոյեմբերին։ Արտոնագիրը տրվել է խոցման միջոցների, ռազմամթերքի, փամփուշտների արտադրության համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Gohar Vardanyan
3,548
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Gohar Vardanyan
1 րոպե
2,606
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Gohar Vardanyan
2,169
Խնդրում եմ ուղարկեք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի ու տատերի նկարները․ Արծրուն Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,637
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
776
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
609
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
627
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
387