Հասարակություն
Գյումրին կունենա նոր երթուղային ցանց, սմարթ կանգառներ
Gohar Vardanyan
1 րոպե
428 դիտում
Գյումրին աշնանը կունենա նոր երթուղային ցանց ու ավելի բարեկարգ ճանապարհներ, կկառուցվեն սմարթ կանգառներ։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։
«Գյումրու երթուղային ցանցը 10-12 տարվա հնություն ունի, փոփոխություններ չեն կատարվել, իսկ քաղաքում բնակչության տեղաշարժեր են եղել, մարդիկ տնակներից տեղափոխվել են քաղաքներ, ուստի նոր երթուղային ցանց ենք պատվիրել փորձագիտական խմբի, որը 2 մասով է իրականացվելու, մեկը հին ցանցի ուսումնասիրություն է կատարելու, իսկ մյուս մասով նոր երթուղային ցանցի լրամշակում է կատարելու»,–նշեց նա։
Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի խոսքով՝ հավանական է ավտոբուսային երթուղիները 3-4 դառնան, ուստի քաղաքին նոր ավտոբուսներ են պետք. «Հիմա 2–ն են մեր մոտ։ Քանի որ ունենալու ենք 3-4 ավտոբուսային երթուղի, մեզ մոտավորապես 60 ավտոբուս է պետք, որից Գյումրի քաղաքում շահագործվում է 14-ը, այսինքն, մոտավորապես, 46 ավտոբուս պետք է ձեռք բերի քաղաքապետարանը, մրցույթ է հայտարարվելու եւ մեր առաջարկած գնով մեզ տալու են այդ ավտոբուսները»։
Հարցին՝ ի՞նչ միջոցներով է իրականացվելու երթուղային ցանցի բարեփոխման նախագիծը, Արտյոմ Սարգսյանը նշեց, որ նախատեսվում է համայնքային եւ պետական բյուջեներից հատկացված միջոցների հաշվին իրականացնել. «Ավագանու նիստում 2018 թվականի բյուջեից 250 միլիոն տնտեսված գումարը հատկացվել է տրանսպորտին, բայց քանի որ սա մեծ ծրագիր է, կառավարությունից էլ ենք սուբսիդիա ուզել 60։40 տոկոս հարաբերակցությամբ։ Ծրագիրն արդեն ներկայացված է կառավարություն, մնում է հավանության արժանանա եւ 360 միլիոն տրամադրի կառավարությունը, որ մեր 250 միլիոնի հետ կարողանանք այդ 45 ավտոբուսները ձեռք բերել»։
Նա մանրամասնեց, որ հուլիս ամսին մրցույթները կհայտարավեն, օգոստոսին նախատեսվում է ավարտել նախագիծը եւ կսկսեն նոր երթուղիների շահագործումը։
Արտյոմ Սարգսյանը հայտնեց՝ Գյումրին 2020 թվականին կունենա նաեւ 70 սմարթ կանգառ. «Մենք պայմանագիր ենք կնքել մի ընկերության հետ, որը մեծ ներդրում է անում քաղաքում թվով 70 սմարթ կանգառներ ունենալու համար մինչեւ 2020 թվականը. այսինքն՝ 2019-ին՝ 30, իսկ 2020–ին՝ 40 կանգառ պիտի տեղադրեն։ Մարտի վերջին կամ ապրիլինին կանգառների առաջին նմուշն են ուզում դնել»։
Նա հավելեց՝ կանգառներն ունենալու են Wi-Fi եւ էլեկտրականություն, USB-ների հնարավորություն, որոնք թույլ կտան հեռախոսները վերալիցքավորել։
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Gohar Vardanyan
1 րոպե
2,606
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Gohar Vardanyan
1 րոպե
2,020
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Gohar Vardanyan
3,548
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Gohar Vardanyan
1,488
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
920
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
648
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
681
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
414