Հասարակություն
«Լիդիան Արմենիան» դատի է տվել պատգամավոր Սերգեյ Բագրատյանին
Gohar Vardanyan
1 րոպե
354 դիտում
«Լիդիան Արմենիա»-ի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ պահանջելով պարտավորեցնել Սերգեյ Պապաշի Բագրատյանին սույն թվականի փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ այն է՝ « Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ, որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանություններն իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ … » հրապարակայնորեն հերքել:
Այս մասին նշված է «Լիդիան Արմենիայի» հայտարարության մեջ:
Նրանք պահանջում են հերքումը հրապարակել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Սերգեյ Պապաշի Բագրատյանի կողմից 17.02.2019 թվականին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած պատգամավորների ճանաչողական հանդիպման ընթացքում հնչեցրած զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք վերաբերում են նախկին իշխանությունների կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունից կաշառք վերցնելուն, չեն համապատասխանում իրականությանը»:
Ընկերությունը Սերգեյ Պապաշի Բագրատյանից զրպարտության համար պահանջել է նաև դրամական փոխհատուցում:
«Հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը երկար ժամանակ դրսևորել է լայնախոհություն և հաճախ չի արձագանքել նման հայտարարություններին: Սակայն հետայսու չի հանդուրժելու որևէ մեկի կողմից Ընկերության հասցեին զրպարտության տարածումը և նման դեպքերում կդիմի համապատասխան իրավական քայլերի:
Հրապարակային խոսքի հանդեպ պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլև իրավական կատեգորիա է, ու զարմանալի է, որ այդ մասին կարիք կա հիշեցնելու իրենց քաղաքական գործիչ համարող անձանց»,-նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Gohar Vardanyan
1 րոպե
2,606
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Gohar Vardanyan
1 րոպե
2,020
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Gohar Vardanyan
3,548
Անհայտացել (կամ մահացել) են վկաներն ու փորձագետները․ Արայիկ Պապիկյան
Gohar Vardanyan
1,441
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
920
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
649
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
683
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
414