Հասարակություն
Քաղցկեղի անվճար բուժումն իրատեսական չէ. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
403 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կապված հարցերը քննարկելու։ Մասնակցել են Արմեն Տանանյանը, Նիկոլայ Դալլաքյանը, Արթուր Սահակյանը, Ռոբերտ Կուրղինյանը, Արմեն Ավագյանը, նախարարությունից՝ փոխնախարար Արսեն Դավթյանը եւ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել հայտարարված ծրագիրը, ասել, որ այն իրատեսական չէ, եւ առնվազն սեպտեմբերին համակարգում կոլապս կառաջանա, քանի որ նախատեսված գնացուցակով հնարավոր չի լինի իրականացնել պետպատվերը։
Նրանք մատնանշել են, որ հսկայական հերթեր են գոյանալու, եւ սկսվելու է վիրաբույժների արտահոսք դեպի այն կլինիկաներ, որտեղ վճարովի են կատարվում վիրահատությունները։ Ի դեպ, այն կլինիկաները, որոնք կստորագրեն պայմանագիրը եւ կմտնեն պետպատվերով օնկովիրահատություններ կատարողների ցանկ, կզրկվեն վճարովի վիրահատություններ անելու հնարավորությունից։ Բժիշկները պահանջել են հստակեցնել ծրագրի պայմանները, վերջնականապես որոշել գնացուցակը։ Նախնական տեղեկություններով, ծրագրին մասնակցելուց հրաժարվել են «Էրեբունի» եւ «Իզմիրլյան» ԲԿ-ները»։
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Gohar Vardanyan
3,548
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Gohar Vardanyan
1 րոպե
2,606
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Gohar Vardanyan
2,169
Խնդրում եմ ուղարկեք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի ու տատերի նկարները․ Արծրուն Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,637
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
757
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
607
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
625
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
385