Պատահարներ
Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետ է հայտնաբերվել Հայաստանի խանութներում
Gohar Vardanyan
446 դիտում
Հայաստանյան խանութներում ադրբեջաներեն մակնշմամբ կոնֆետներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է armeniasputnik am-ը՝ հղում տալով Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանին։
«Կոնֆետը հայերեն մակնշում չուներ, բայց ուներ ադրբեջաներեն մակնշում։ Մի քանի լեզվով մակնշում կար, բայց հայերեն չկար»,– լրատվականի հետ զրույցում ասել է Ավետիսյանը։
Ավետիսյանը նշեց, որ սա հայաստանյան օրենսդրության խախտում է, այլև նշանակում է, որ կոնֆետները նախատեսված չեն եղել Հայաստան արտահանվելու համար․ «Ներմուծողին չկարողացանք գտնել։ Կոնֆետները ձեռք են բերվել «Սուրմալու» տոնավաճառից։ Կա՛մ մաքսանենգ ճանապարհով է մտել Հայաստան, կա՛մ մինչև 25 կամ 50 կգ անհատական անմաքս ներկրման շրջանակներում»,– ասել է Ավետիսյանը։
Նշենք, որ խոսքը իտալական «Ferrero SpA» ընկերության արտադրության «Ռաֆաելլո» և «Ֆեռերո Ռոշեր» կոնֆետերի մասին է, որոնք, սակայն, Հայաստան են ներկրել ոչ թե «Ferrero SpA»–ի պաշտոնական ներկայացուցիչ հայկական ընկերության, այլ, ինչ-որ անհասկանալի կազմակերպության կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,128
Հայտնաբերվել է 14 տարին չլրացած անձի բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը
Gohar Vardanyan
1 րոպե
1,154
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
649
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
207
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
326
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
813