Այլ
Բենզինը թանկացել է. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շուկան
Gohar Vardanyan
283 դիտում
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն: Մասնավորապես, 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ: Ընդհանուր առմամբ գնի բարձրացումը կազմել է 10 դրամ՝ 1 լիտրի հաշվով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ դեռևս տարեսկզբից բենզինի շուկայում արձանագրվել էր գնային փոփոխություն՝ նվազման ուղղությամբ: Գնի շարունակական նվազումը կազմել էր 50 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Վերոնշյալ փոփոխությունների պատճառը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը դեռևս հունվարից լայնածավալ ուսումնասիրություն է սկսել այս շուկայում, որը դեռևս ընթացքի մեջ է: Առաջիկայում, բենզինի շուկայի ամբողջական ուսումնասիրության ավարտին արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հուլիսից օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը
Gohar Vardanyan
1 րոպե
2,428
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
611
Ուկրաինան կորցրել է Ղրիմը. Սկանդալ Եվրատեսիլ 2019-ի ազգային ընտրության ժամանակ
Gohar Vardanyan
410
Ինչ իրավիճակ է ճանապարհներին. Որոնք են փակ և որոնքՙ դժվարանցանելի
Gohar Vardanyan
1 րոպե
206
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
78
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
113
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
208
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
218