Պատահարներ
Ֆրանսիայի քաղաքացիների որոնողական աշխատանքներում ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ
Gohar Vardanyan
351 դիտում
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները 7 կմ-ից ավելի ոտքով անցել են նշված հատվածը, որը շատ դժվարանցանելի է եղել, և ձյան բարձրությունը հասնում է մինչև 2.5-3 մետրի, և որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են կորածներին։ Ըստ մոլորվածների ահազանգի՝ նրանցից մեկը մահացած է, սակայն դա պարզ կլինի քիչ ուշ։
Shamshyan com-ի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի միջնորդությամբ որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև ՀՀ ՊՆ ուղղաթիռ, որն արդեն դեպքի վայրում հայտնաբերել է փրկարարներին և մոլորվածներին և հիմա փորձում է հարմար դիրք գտնել, որպեսզի կարողանա մոտենալ նրանց, ինչից հետո մոլորվածներին ուղղաթիռով պետք է տեղափոխեն անվտանգ վայր, իսկ հետո արդեն փրկարարները նորից այդ 7 կմ-անոց ճանապարհը ոտքով պետք է վերադառնան և միանան ջոկատին։ Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Հրազդանի պահպանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ուժեղ սառնամանիքը նույնպես խոչընդոտում է փրկարարների աշխատանքներին։
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,128
Հայտնաբերվել է 14 տարին չլրացած անձի բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը
Gohar Vardanyan
1 րոպե
1,154
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
649
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
207
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
326
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
813