Հասարակություն
Նորքի զինված խմբի ղեկավարին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց
Gohar Vardanyan
1 րոպե
444 դիտում
Քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել Նորքի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով՝ նա գտնվում է ծանր վիճակում և հնարավոր է՝ մի քանի օր մնա բժիշկների հսկողության տակ և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատվի։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Gohar Vardanyan
1 րոպե
2,606
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Gohar Vardanyan
1 րոպե
2,020
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Gohar Vardanyan
1,488
Անհայտացել (կամ մահացել) են վկաներն ու փորձագետները․ Արայիկ Պապիկյան
Gohar Vardanyan
1,441
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
922
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
650
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
685
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
415