Հասարակություն
Ղազախստանի թղթադրամների վրա ռուսերեն գրություններ այլևս չեն լինի
Gohar Vardanyan
324 դիտում
Ղազախստանի իշխանությունները փոխել են թղթադրամների և մետաղադրամիՙ տենգեի դիզայնը: Այժմ դրանց վրա ռուսերեն գրություններ չեն լինի: Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրամանը հրապարակված է տեղի լրատվամիջոցներում:
«Ազգային թղթադրամների և մետաղադրամների վրա արվող գրությունները պետք է լինեն միայն պետական լեզվով: Ղազախստանի Ազգային բանկի կողմից թողարկվող ներդրումային և կոլեկցիոն մետաղադրամների ձևավորման համար կարող են օգտագործվել օտար լեզուներով գրություններ»,- ասված է հրամանագրում:
Նշենք, որ նախկինում ղազախական տենգեի վրա ղազախերենին հավասար թույլատրվել է օգտագործել նաև ռուսերեն գրություններ: Ռուսերենը Ղազախստանում ունի պաշտոնական, բայց ոչ պետական լեզվի կարգավիճակ: Ըստ երկրի Սահմանադրության` այն կիրառվում է պետական բոլոր հաստատություններում:
2016 թ.-ին Նուրսուլթան Նազարբաևը պահանջել է ցուցադրաբար աշխատանքից ազատել այն չինովնիկներին, ովքեր հրաժարվել են մարդկանց հետ ռուսերեն խոսել: Սակայն, արդեն նախորդ տարվա փետրվարին նա հայտարարեց,որ իշխանական բոլոր մարմիններըՙ խորհրդարանն ու կառավարությունը, պետք է աշխատանքի ընթացքում կիրառեն ղազախերենը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Gohar Vardanyan
1 րոպե
2,020
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Gohar Vardanyan
1,488
Անհայտացել (կամ մահացել) են վկաներն ու փորձագետները․ Արայիկ Պապիկյան
Gohar Vardanyan
1,441
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
936
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
655
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
690
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
419