Պատահարներ
Արմավիրի փոխմարզպետը վթարի է ենթարկվել, մեղքն էլ փորձել է գցել կին վարորդի վրա
Gohar Vardanyan
1 րոպե
605 դիտում
Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Արմավիրի փոխմարզպետ, Փարաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Գրիգորյանը:
Shamshyan com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին Կ. Գրիգորյանը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ փետրվարի 21-ին՝ առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում, նա իր վարած Opel Vectra մակնիշի 39 MP 999 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 39-ամյա Լիլիթ Ասլանյանի վարած Suzuki մակնիշի 35 MC 230 համարանիշի ավտոմեքենային:
Կայքի տեղեկություններով՝ վթարից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել է մեղադրել Suzuki-ի կին վարորդին՝ հոխորտալով, որ նա է մեղավոր, սակայն հավաքվածները կարողացել են նրան բացատրել, որ մեղավորն ինքն է:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
Gohar Vardanyan
1 րոպե
3,164
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Gohar Vardanyan
1 րոպե
1,808
ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի
Gohar Vardanyan
1 րոպե
1,059
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
650
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
207
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
326
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
814