Պատահարներ
Մանվել Գրիգորյանի տղայի տնից գողացել են թանկարժեք իրեր, բնանկարներ և «Վինչեստեր» տիպի հրացան
Gohar Vardanyan
376 դիտում
Shamshyan com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել է առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրած, այնուհետև մտնելով ներս, հայտնաբերել է տունը տակնուվրա արված:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տան սենյակներից գողացել են տարբեր տեսակի իրեր, առարկաներ, բնանկարներ և այլ թանկարժեք ապրանքներ: Նրանք գողացել են նաև ամուսնուն՝ 40-ամյա Կարեն Գրիգորյանին պատկանող հագուստները, ինչպես նաև «Վինչեստեր» տիպի հրացանը ՝ պատյանի և փաստաթղթերի հետ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ.
Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
Gohar Vardanyan
1 րոպե
3,164
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Gohar Vardanyan
1 րոպե
1,808
ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի
Gohar Vardanyan
1 րոպե
1,059
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
651
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
208
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
327
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
814