Պատահարներ

Լոռու մարզում «ГАЗель»-ը բախվել է «Mercedes»-ին. մանրամասներ

Gohar Vardanyan 1 րոպե 280 դիտում
Լոռու մարզում «ГАЗель»-ը բախվել է «Mercedes»-ին. մանրամասներ
Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Երեկ՝ փետրվարի 24-ի կեսօրին Mercedes մակնիշի 35 ՍC 848 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծվելու պատճառով նրա ավտոմեքենային է բախվել Երևան-Վանաձոր միջմարզային թիվ 403 մարդատար ГАЗель մակնիշի 03 11 Լ համարանիշի ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներին Mercedes-ի վարորդը փորձում էր համոզել, որ մեղավորը ГАЗель-ի վարորդն է եղել, սակայն ճանապարհային ոստիկաններին կարճ ժամանակում հաջողվեց պարզել իրականությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250