Պատահարներ
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 1 զոհ, 1 վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
518 դիտում
Երեկ՝ փետրվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Եղիշե Աղաբեկյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհից դեպի Արմավիրի մարզի Առատաշնե գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 75 FQ 075 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել առվակի համար նախատեսված բետոնե սյանը, մի քանի պտույտ գլխիվայր շրրվոլով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե. Ազաբեկյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 27-ամյա Բեգլար Բազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հաձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
Gohar Vardanyan
1 րոպե
3,164
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Gohar Vardanyan
1 րոպե
1,808
ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի
Gohar Vardanyan
1 րոպե
1,059
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
652
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
209
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
327
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
814