Պատահարներ
Տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել 20-ամյա աղջկա նկատմամբՏաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 20-ամյա աղջկա նկատմամբ
Gohar Vardanyan
1 րոպե
488 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 20-ամյա բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, ով Արագածոտնի մարզի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին, և աշխատում է տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, 2018թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, նկատել է սուպերմարկետից դուրս եկող 20-ամյա աղջկան և վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ հետապնդել է նրան:
Իր մտադրությունն իրագործելու նպատակով ժամը 00:05-ի սահմաններում շենքերից մեկի մուտքում թիկունքից մոտեցել է աղջկան, ձեռքով փակել վերջինիս բերանը՝ այդ կերպ նրան թույլ չտալով օգնություն կանչել: Աղջիկը, հավասարակշռությունը կորցնելով, վայր է ընկել, իսկ երիտասարդը, նրա կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, սակայն լսելով բնակարաններից մեկի դռան բացվելու ձայնը՝ դիմել է փախուստի:
Մինչդատական վարույթում ստացվել են սուպերմարկետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է 24-ամյա երիտասարդը հետապնդում 20-ամյա աղջկան:
Նախաքննության ընթացքում կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, որի ժամանակ աղջիկը ճանաչել է երիտասարդին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
Gohar Vardanyan
1 րոպե
3,164
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Gohar Vardanyan
1 րոպե
1,808
ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի
Gohar Vardanyan
1 րոպե
1,059
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
650
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
207
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
326
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
814