Պատահարներ
Երևանում Վրաստանի դիմակավորված քաղաքացիները Ֆրանսիայի քաղաքացու են թալանել
Gohar Vardanyan
1 րոպե
436 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին ատրճանակի նմանավող առարկայի գործադրմամբ դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզում փաստացի բնակվող, 28-ամյա Նարինե Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 22:40-ի սահմաններում Մովսես Խորենացի 2-րդ փակուղում 2 անհայտ անձինք դիմակավորված, ատրճանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել են խոշոր չափի գումար (եվրո և դրամ) ու դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված Նարինե Մ.-ն Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Երևանում իրավապահները հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 19-ամյա Թաթուլ Պապոյանին և 20-ամյա Երջանիկ Ծառուկյանին։ Վերջիններս կասկածվում են նշված ավազակային հարձակումը կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք Ախալքալաքի բնակիչներ են։
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները՝ դիմակավոված, նշված անձանց ձեռնաղշթայված վիճակում վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին, ովքեր ներկայացվելու են քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
Gohar Vardanyan
1 րոպե
3,164
Սահմռկեցուցիչ ավտովթար-վրաերթ Երևանում. 2 եղբայրներից մեկի ոտքերը ամպուտացվել են
Gohar Vardanyan
1 րոպե
2,473
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Gohar Vardanyan
1 րոպե
1,808
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
650
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
207
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
326
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
814