Այլ
Երգչուհի Շակիրային կդատեն 14.5 միլիոն եվրո թաքցնելու համար
Gohar Vardanyan
227 դիտում
Երգչուհի Շակիրան հունիսի 12-ին իսպանական դատարանի առջև կկանգնի: Նրան մեղադրում են հարկային պարտավորությունները չկատարելու, ունեցվածքն ու գույքը թաքցնելու մեջ: Այս մասին հաղորդում է Europa Press գործակալությունը:
Նշվում է, որ Բարսելոնայի Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքի դատարանը ընդունել է հարկեր չվճարելու հետ կապված դատախազության 6 կետանոց հայցը:
Ըստ դատախազության` Շակիրան իր աշխատած գումարները թաքցրել է 14 ընկերությունների միջոցով, որոնք ստեղծված են եղել Կայմանովյան, Վիրջինյան կղզիներում, Պանամայում և օֆշորային այլ շրջաններում: Խոսքը մոտ 14,5 միլիոն եվրոյի մասին է:
Հարկային մարմինը ենթադրում է, որ վերջին 4 տարիների ընթացքում երգչուհին խուսափել է Իսպանիային հարկ վճարելուց, չնայած այն հանգամանքին, որ այն ընթացքում հիմնականում ապրել է երկրի տարածքում:
Անցյալ տարի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Շակիրան Իսպանիայի հարկային ծառայությանը բազմամիլիոնանոց տուգանք է վճարել 2011-ից 2014 թթ.-ին հարկերը չվճարելու համար:
Հիշեցնենք, որ Շակիրան 2010-ից 2017 թթ.-ին սիրային կապի մեջ է եղել իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում առատ ձյան հետևանքով մեքենաներ են վնասվել
Gohar Vardanyan
1 րոպե
666
Սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Gohar Vardanyan
1 րոպե
525
Տեղումներ են սպասվում. Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
502
31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել ավտոտեխսպասարկման կետերից մեկի հորում
Gohar Vardanyan
390
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
83
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
115
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
218