Պատահարներ
Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ 2 քաղաքացի
Gohar Vardanyan
1 րոպե
369 դիտում
Ստամբուլում 58-ամյա առևտրական Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: Ձերբակալվածներ Արմեն Ա.-ն և Նարիկ Ա.-ն կասկածվում են Յոնգելի սպանության կասկածյալներ Ստելա Մ.-ի ու նրա որդի Վառլամ Մ.-ին օգնելու մեջ: Վերջիններդ փախուստի են դիմել Թուրքիայից: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber am-ից։
Լրատվականը նշում է, որ հարցաքննությունից պարզ է դարձել, որ կասկածյալները սպանության համար օգտագործված զենքը նետել են ծովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում հրապարակված լուրերում նշվել էր, որ կատարված սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ:
Նշվում էր, որ փետրվարի 16-ին առևտրով զբաղվող 58-ամյա Վեդաթ Յոնգելը Ստամբուլի Քյաղըթհանեի շրջանում գտնվող տանից 10.000 դոլար էր վերցրել և հեռացել: Որոշ ժամանակ անց հորից լուր չունենալու պատճառով Վեդաթի որդիները` Սերդար և Սեդաթ Յոնգելները դիմել էին ոստիկանություն:
Յոնգել եղբայրները ոստիկանությունում հայտնել էին, որ կասկածներ ունեն Հայաստանի քաղաքացի 46-ամյա Ստելա Մ.-ի նկատմամբ: Վերջինս հաճախակի իրենց տուն է այցելել` մաքրություն անելու:
Դեպքի առթիվ հետաքննություն սկսած Ստամբուլի ոստիկանությունը պարզել է8, որ Հայաստանի քաղաքացի Ստելան և իր որդի 28-ամյա Վարլամ Մ.-ն , Վեդաթ Յոնգելի անհետանալուց 2 օր անց ինքնաթիռով մեկնել են Կարս, որից հետո Վրաստանի տարածքով անցել Հայաստան:
Փետրվարի 19-ին Վարլամ Մ.-ն Յոնգելների ընտանիքին նամակ է ուղարկել` «հայրդ մեր տանն է, գնա, վերցրու» և նշել Վեդաթի գտնվելու վայրը:
Աղբյուրը գրում է, որ Վարլամի ուղարկած հասցեում ոստիկանական ստորաբաժանումները գտել են Վեդաթ Յոնգելի դին:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
Gohar Vardanyan
1 րոպե
3,164
Սահմռկեցուցիչ ավտովթար-վրաերթ Երևանում. 2 եղբայրներից մեկի ոտքերը ամպուտացվել են
Gohar Vardanyan
1 րոպե
2,472
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Gohar Vardanyan
1 րոպե
1,808
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
648
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
206
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
326
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
813