Պատահարներ

Ավտովթար Ստավրոպոլում․ ՀՀ 6 քաղաքացի է տուժել

Gohar Vardanyan 334 դիտում
Ավտովթար Ստավրոպոլում․ ՀՀ 6 քաղաքացի է տուժել
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Մոսկվայի ժամանակով 12:10-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա ավտովթար է տեղի ունեցել. Հայաստանից մասնավոր անձի պատկանող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել»,- տեղեկացնում են ՌԴ ԱԻ ծառայությունից: Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել են: Նրանք տեղափոխվել են Նևիննոմիսկի քաղաքային հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայության աշխատակիցները: Հաղորդվում է նաև, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250