Պատահարներ

Տեղումներ են սպասվում ձյան տեսքով. ԱԻՆ

Gohar Vardanyan 1 րոպե 443 դիտում
Տեղումներ են սպասվում ձյան տեսքով. ԱԻՆ
Հանրապետության տարածքում` Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի և 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մարտի 1-ի և 2-ի գիշերը՝ 7-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250