Պատահարներ
Հայտնի են Ստավրոպոլում միկրոավտոբուսի վթարից տուժած հայերի անունները. 4-ի վիճակը ծանր է
Gohar Vardanyan
1 րոպե
370 դիտում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները:
Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972 թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973 թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փետրվարի 27-ին՝ ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում: Պատահարի հետևանքով տուժել է ՀՀ 6 քաղաքացի:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Սահմռկեցուցիչ ավտովթար-վրաերթ Երևանում. 2 եղբայրներից մեկի ոտքերը ամպուտացվել են
Gohar Vardanyan
1 րոպե
2,473
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Կահիրեի կայարանում. մարդիկ են այրվում
Gohar Vardanyan
1 րոպե
2,392
Երեխան դուրս է եկել տնից` դպրոց գնալու նպատակով ու կորել. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,418
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
734
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
226
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
346
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
819