Այլ
Բելառուսը չի եղել և չի լինի Ռուսաստանի մակաբույծը․ Լուկաշենկո
Gohar Vardanyan
221 դիտում
Բելառուսը երբեք չի եղել ձրիակեր, չի եղել Ռուսաստանի մակաբույծն ու չի լինի նաև ապագայում։ Բելառուսները Ռուսաստանի համար ոչ թե ձրիակեր են, այլ հարազատ մարդիկ։ Այս մասին այսօր բելառուս և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Դադարեցրե՛ք մեզ մեղադրել ձրիակերության մեջ։ Մենք չենք եղել ձեր կողմից սնուցվող ձրիակեր և չենք լինի։ Երբ ժողովուրդը դա լսում է, հատկապես ես՝ ինքնասիրություն ունեցող մարդս, այլևս որևէ միություն չեմ ուզում (Ռուսաստանի հետ)»։
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ իրենք ռուսաստանցիների հետ ոչ թե գործընկեր են, այլ հարազատ մարդիկ։ Լուկաշենկոն ներկայացրել է նաև Ռուսաստան- Արևմուտք հարաբերություններում եղած հակասությունների ֆոնին Բելառուսի կարգավիճակը։
«Մենք դատապարտված ենք ապրել միասին, և մենք դա ձեզնից ոչ պակաս, շատ լավ հասկանում ենք, որ այնտեղ (Արևմուտքում) մեզ չեն սպասում։ Մեր կարիքն այնտեղ չունեն, և դրա օրինակն է Ուկրաինան»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Gohar Vardanyan
1 րոպե
352
Իրավիճակը` Լարսում
Gohar Vardanyan
310
Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահակյանին
Gohar Vardanyan
288
Մառախուղ, մերկասառույց․ Փակ ճանապարհներ կան․ ԹԱՐՄԱՑՎԱԾ
Gohar Vardanyan
178
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
83
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
115
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
218