Այլ
29.5կգ դեղորայք է փորձել անցկացնել. Բագրատաշենում ավտոմեքենա է զննության ենթարկվել
Gohar Vardanyan
1 րոպե
438 դիտում
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մաքսային տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել է 3.5 կգ քաշով տարբեր դեղորայք:
Կասկածելով, որ մեքենայում կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի ետևի նստատեղի և գազի բալոնի միջև գտնվող հատվածից ևս մոտ 20 կգ դեղորայք է բացահայտվել:
Հաջորդ փուլով՝ թաքստոցի վերածված մեքենան ավելի մանրակրկիտ զննության է ենթարկվել արդեն «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով: Արդյունքում 6կգ դեղորայք էլ հայտնաբերվել է դիմացի նստատեղի մեջքի հենակի միջից: Այսպիսով, ավտոմեքենայի տարբեր թաքստոցներից հայտնաբերվել է 29.5կգ ընդհանուր քաշով տարբեր դեղորայք:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կին վարորդը Suzuki մեքենայով բախվել է մարդատար ավտոբուսին. կան վիրավորներ
Gohar Vardanyan
1,468
Դեբեդ գետ են հոսում Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը. ահազանգում է բնակիչը
Gohar Vardanyan
293
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն կկարողանան ավելի մատչելի պայմաններով վարկեր ստանալ
Gohar Vardanyan
183
ՙՏաքսի՚ ֆիլմի աստղ, ֆրանսիացի Սամի Նասերին ժամանել է Հայաստան
Gohar Vardanyan
386
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
80
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
114
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
218