Պատահարներ
Երևանում ՌԴ քաղաքացին տան գողության մեջ մեղադրում է ֆիլիպինցուն. թարգմանիչ չգտնելու պատճառով վերջինիս բաց են թողել
Gohar Vardanyan
1 րոպե
341 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մարտի 1-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ Օլեսյա Մելնիկովան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:20-ից մինչև 15:10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալու գործադրմամբ, իր բնակարանի դուռը բացել են և մտնելով ներս, այնտեղից գողացել ՌԴ 10 հազ. ռուբլի և բիժուտերիայի մատանի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, դիմումատուն ոստիկաններին հայտնել է, որ նշված գողության մեջ ինքը կասկածում է բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող ոմն Ջեֆին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Ջեֆը հանդիսանում է Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Ջեֆ Բելտրանը, որին նույն օրը՝ երեկոյան 20:30-ին, Սայաթ-նովա պողոտայի 15 շենքից, իր ընկերոջ՝ Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Մերիլին Ափրոդայի հետ ներկայացրել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, թարգմանիչ չլինելու պատճառով հետաքննիչը հնարավորություն չի ունեցել ֆիլիպինցիներից բացատրություն վերցնել, որից հետո նրանց բաց են թողել:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար-վրաերթ Թբիլիսյան խճուղու «CPS» բենզալցակայանի դիմաց
Gohar Vardanyan
1 րոպե
1,047
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հարմար թեկանծու էր. հետևեցինք, զենքը քաշեցինը վրեն ու դրամապանակը առանք
Gohar Vardanyan
862
ԼՈՒՍԱՆԿԱՐ.Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել. բացահայտումներ
Gohar Vardanyan
801
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Gohar Vardanyan
1 րոպե
2,698
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
734
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
226
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
346
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
819