Պատահարներ
Գեղարքունիքի մարզում դիմակավորված կապկպել են տարեց կնոջը. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
352 դիտում
Երեկ՝ ապրիլի 1-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք մտել են Վարսեր գյուղի 1-ին փողոցի թիվ 44 տուն և կպչուն ժապավենով կապկպել տանը գտնվող 71-ամյա Ռիմա Պողոսյանի ձեռքերն ու ոտքերը։Այս ասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղները կնոջից պահանջել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր, որի հետո կնոջ ականջներից պոկել են ոսկյա ականջօղերը, ապա տակնուվրա արել տունը, իսկ ննջասենյակից հափշտակել ոսկյա զարդեր և դիմել փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողոպտված տարեց կնոջն անօգնական վիճակում հայտնաբերել է փեսան՝ նշված տան բնակիչ՝ 59-ամյա Աղասի Մելքոնյանը, ով ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ զոքանչի բերանը, թևերն ու ոտքերը եղել են կապկպված, նա ծեծված է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,592
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոհանոցում դանակահարել է մորը, փոքր որդին լսել է ճիչերը
Gohar Vardanyan
1 րոպե
1,950
10 ամյա երեխայի ինքնասպանության պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. ՔԿ-ի անդրադարձը
Gohar Vardanyan
1 րոպե
1,459
Երևանում 37–ամյա խմած վարորդը մխրճվել է բնակելի տան մեջ. տունը դարձել է ոչ բնակելի.
Gohar Vardanyan
967
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
731
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,771
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,501
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
355