Պատահարներ
Սեռական հարաբերություններ է ունեցել դեռահաս դստեր հետ
Gohar Vardanyan
1 րոպե
903 դիտում
Սյունիքի մարզի գյուղերից մեկում դեռահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Տղամարդու նկատմամբ՝ ծնված 1972թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141–րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ)»,– լրատվականին ասել է Հարությունյանը։
Ավելի վաղ «Sputnik Արմենիան» հայտնել էր, 14–ամյա աղջիկն ապրում է բազմազավակ ընտանիքում, ունի եւ՛ քույր, եւ՛ եղբայր։ Աղջկա մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքն ու հեռացել գյուղից։
Դեպքի մասին տեղյակ են նաեւ համագյուղացիները. հենց նրանք են դիմել ոստիկանություն։ Աղջիկն ու ընտանիքի` դպրոցահասակ մյուս երեխաներն այս օրերին դպրոց չեն հաճախում։
Ընտանիքի երեխաները հիմա մնացել են տատիկի հետ։ Ի դեպ, նրանք` որպես բազմազավակ ընտանիք, պարբերաբար օժանդակություն են ստացել տարբեր ՀԿ–ներից, համայնքը փորձել է նաեւ ընտանիքի հոր աշխատանքի խնդիրը լուծել։
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդների չարաշահում նախկին վարչապետի մասնակցությամբ. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
1,984
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
3,583
Վրաերթի ենթարկվածը մահացել է. նա Քաղաքապետարանի աշխատակից է
Gohar Vardanyan
1 րոպե
962
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խոշոր ավիավթար. «Boeing-737»-ը հայտնվել է գետում
Gohar Vardanyan
1 րոպե
910
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
762
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,862
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,507
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
358