Այլ
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է. վճարվել է 1 միլիարդ դրամ. ՊԵԿ
Gohar Vardanyan
1 րոպե
426 դիտում
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են։ Այս մասին հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկաե ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակում նա միասնական հաշվեհամարին վճարել է 1 միլիարդ ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասինե,– նշված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ապրիլի 4-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկաե ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտե ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։ Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:
«Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանի ապրիլի 8-ին ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց էր կիրառել կալանավորումը։
Նմանատիպ հոդվածներ
Մասնագիտական գործունեությանս ընթացքում նման պրոցեսի հանդիպում եմ երկրորդ անգամ. Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
854
Ուշադրություն. Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
634
«Յուքոմը» գրավադրել է 89 տոկոս բաժնեմասը․ Civilnet am
Gohar Vardanyan
1 րոպե
420
Ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևները կշարունակվեն
Gohar Vardanyan
1 րոպե
419
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
80
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
114
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
218