Այլ
Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել
Gohar Vardanyan
1 րոպե
277 դիտում
Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ ստացված տեղեկություններն իրացնելով թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 48–ամյա եւ 39–ամյա տղամարդիկ։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի 6 փաթեթ՝ դեղահաբի բեկորներով։
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության հայտնաբերվածը եղել է «Սուբուտեքսի» հաբեր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության ամբողջական շղթա։ Պարզվել է, որ տղամարդը հաբերը ձեռք է բերել երկրորդ անձից, իսկ վերջինս իր հերթին երրորդ անձից էր ստացել։ Կարճ ժամանակում երկուսի ինքնությունն էլ պարզվել է։ Մայիսի 24–ի առավոտյան նախ հայընաբերվել, բաժին բերման ենթարկվել եւ հարցաքննության է ներկայացվել երկրորդը։
Կեսօրն անց Անդրանիկի փողոցում ոստիկաները հայտնաբերել եւ թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել թմրաշղթայի վերջին անձին։ ՀԱ Բ–2 թաղամասում ապրող 38–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղամիջոցի մեկ հաբ։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվել է նաեւ նրա բնակարանը։ Հայտնաբերվել են 150–ից ավելի հոգեներգործուն տարբեր դեղամիջոցների հաբեր։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով
Gohar Vardanyan
1 րոպե
202
Արտակարգ դեպք Երևանում. Երիտասարդը դանակահարել է եղբորը, հետո իրեն. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Հունիս ամսվա եղանակային կանխատեսումը
Gohar Vardanyan
581
Եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
398
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Եղանակային կանխատեսումներ և աճող լարվածություն միջազգային ասպարեզում
1 րոպե
84
Լուրերը մեկ տողով. Փաշինյանը հայտարարել է՝ ՀՀ-ն անցել է գոյատևումից զարգացման փուլ, Թրամփը կոշտ քննադատել է ՆԱՏՕ-ին, մահացել է դերասան Չակ Նորիսը
1 րոպե
85
Լուրերը մեկ տողով. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ԱԱԾ տնօրենը՝ անհայտ կորածների և գերիների մասին, Շվեյցարիան դադարեցրել է ԱՄՆ-ին սպառազինությունների արտահանումը
1 րոպե
122
Լուրերը մեկ տողով. Երևանում մահվան ելքով վրաերթ, տնտեսական նախաձեռնություններ և միջազգային լարվածություն
1 րոպե
257