Հասարակություն

Իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան. Արթուր Աբրահամ

WRed 322 դիտում
Իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան. Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով՝ աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նշել է, որ սիրում է ՀՀ բոլոր ղեկավարներին՝ նախկին ու ներկա: 

 

Այսդպիսով նա պատասխանել է իրեն ուղղված քննադատություններին: Մարզիկն օրերս շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, ինչից հետո սուր քննադատության էր արժանացել: Քիչ առաջ նա իր խոսքոը փոխանցել է մամուլի խոսնակի միջոցով:

 

«Սիրելի հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած, սրտանց հարգում եւ սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինքս չեմ զբաղվում քաղաքականությամբ, եւ իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան: 

 

Դուք ինձ լավ գիտեք՝ քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ եւ ազգի տղա: Առաջարկում եմ չքաղաքականացնել իմ այս կամ որեւէ շնորհավորանք, բարեմաղթանք, խոսք, հանդիպում: Այսքանը: Թո՛ղ մեր երկրում հաղթեն արդարությունն ու արդար դատավարությունը, իսկ մեր սրտերում՝ անկեղծությունն ու ազնվությունը: Լինենք բարի ու հանդուրժող միմյանց հանդեպ: Հպարտ եմ, որ հայ եմ: Ձեր՝ Արթուր Աբրահամ»,- ասել է նա:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250