Հասարակություն

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի ծնունդը նշել են «Ֆլորենս»-ում

WRed 381 դիտում
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի ծնունդը նշել են «Ֆլորենս»-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 31-ին ողջ համացանցը քննարկում էր Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ նրան ուղղված շնորհավորանքները։ Ոմանք հպարտանում էին, մյուսները՝ հայհոյում շնորհավորողներին։ Իսկ ցանկը խայտաբղետ էր։

 

ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքն այնքան զարմանք չէր պատճառել, որքան որոշ գործարարների և սպորտսմենների ուղերձները։ Արթուր Աբրահամ և Օգսեն Միրզոյան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, «Մոնարխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյան, «Դվինի» խորհրդի նախագահ Արտակ Թովմասյան, «Թուֆենկյանի» հիմնադիր Ջեյմս Թուֆենկյան, «Տաշիրի» հիմնադիր Սամվել Կարապետյան, բարերարներ Ժան և Ռոբերտ Պողոսյաններ, Կոնստանտին Զատուլին և Աբել Աղանբեկյան, ուրիշներ։

 

Մենք տեղեկացանք նաև, որ Ռ․ Քոչարյանի ամենամերձավոր շրջանակը՝ մոտ 20 հոգի, որդիների նախաձեռնությամբ, նրա ծննդյան օրը նշել են «Ֆլորենս» ռեստորանում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250