Հասարակություն Կարևոր

Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կենդանիների անունից

WRed 190 դիտում
Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կենդանիների անունից

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կենդանիների անունից:

Նա, մասնավորապես, գրել է. «Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ եւ իմ գործընկերների կողմից Քրեական օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման եւ խոշտանգման համար։

Շնորհակալ եմ հանձնաժողովին եւ արդարադատության փոխնախարարին՝ բավականին գրագետ առաջարկներով նախագիծը լրացնելու համար։

Հույս ունեմ, որ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կվավերացնի դրական եզրակացություն ստացած մեր նախագիծը եւ մենք այլեւս օրենքի ուժով կպաշտպանենք անօգնական կենդանիներին՝ տարատեսակ «անասուններից»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250