Պատահարներ

Իջևանում անտառները այրվում են. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար և քաղաքացիներ

WRed 1 րոպե 339 դիտում
Իջևանում անտառները այրվում են. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար և քաղաքացիներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խոռեր» կոչվող հանդամասում:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 20 փրկարար և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի 10 փրկարար ծառայող: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 1 կմ) շարունակել են ոտքով:

 

Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության անտառածածկ տարածքում այրվում են մոտ 1 հա բուսածածկույթ և ծառեր:

Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի 9 աշխատակից:

 

Ժամը 22:25-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250