Պատահարներ

Կինը ամուսնու մեքենայով հիվանդանոցից տուն տեղափոխվելու ճանապարհին հանկարծամահ է եղել

WRed 1 րոպե 3,522 դիտում
Կինը ամուսնու մեքենայով հիվանդանոցից տուն տեղափոխվելու ճանապարհին հանկարծամահ է եղել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Նժդեհի հրապարակում Opel մակնիշի 36 LM 324 համարանիշի ավտոմեքենայի մեջ հանկարծամահ է եղել մի քաղաքացուհի։ 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում մահացածը վարորդի կինն է եղել, ում հիվանդանոցից տեղափոխում էին իր բնակության վայրը, սակայն ճանապարհին կնոջ ինքնազգացողությունն ավելի է վատացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ 

 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ 

 

Մանրամասները shamshyan.com-ում 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250