Պատահարներ

Ապօրինի ծառահատման դեպքերն ավելացել են (տեսանյութ)

WRed 693 դիտում

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Թումանյանի պաժնի պարեկային ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Նրանք ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Մարց գյուղում կանգներցրել են «Ֆորդ Տրանզիդ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին ու դիմել է փախուստի։ 

 

Պարեկայինները հետապնդել են և Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների օգնությամբ Փամբակ գյուղի տարածքում մեքենան կանգնեցրել են։ Վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ մոտ 3․5 խմ փայտանյութով մեքենան տեղափոխվել բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վանաձորի բնակիչ, 44-ամյա տղամարդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ 

 

Հոկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնի պարեկայինները ևս ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Նրանք Գորիսից Խձորեսկ գյուղ տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Գորիսի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 4 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ 

 

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բաժնում պարզվել է, որ ծառերը ապօրինի հատվել են վաղատուր գյուղի տարածքում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250