Պատահարներ

Գյումրիում խմիչքի ազդեցության տակ դանակահարել է ծանոթ տղամադրուն․ մանրամասներ

WRed 1 րոպե 253 դիտում
Գյումրիում խմիչքի ազդեցության տակ դանակահարել է ծանոթ տղամադրուն․ մանրամասներ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից բաժին բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կնոջ։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, գտվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է իր ծանոթ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:

Ստուգվել է կնոջ հարբածության աստիճանը: Նա ներկայացվել է նախաքննական մարմին և ձերբակալվել: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 05.05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250