Պատահարներ

Կասկածելի տոպրակը գտել են օդանավակայանի 2-րդ հարկի նստարանին

WRed 353 դիտում
Կասկածելի տոպրակը գտել են օդանավակայանի 2-րդ հարկի նստարանին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով, այս մասին հայտնում են օդանավակայանի լրատվական ծառայությունից.

«Երեկ երեկոյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մաքրուհիներից կողմից օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանին նկատվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով:
Հայտնաբերված իրի մասին տեղեկացվել է ոստիկանությանը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավոր փակվել է օդանավակայանի վերևի հարկ տանող ավտոճանապարհը: Օդանավակայանի բոլոր ծառայություններն աշխատել են անխափան, որևէ խուճապ չի եղել, միջադեպի հետ կապված որևէ չվերթի կամ ուղևորի ուշացում չի գրանցվել:

Շնոհակալություն ենք հայտնում մեր աշխատակիցներին՝ աշխատանքում ուշադիր և զգոն լինելու համար:
Նշենք նաև, որ իրը պարզելու նպատակով օդանավակայան են ժամանել Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։ Տեղում է եղել նաև Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Իրավապահները պարզում են իրը օդանավակայանի տարածքում թողած անձի կամ անձանց ինքնությունը և մնացած մանրամասները»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250