Պատահարներ

Բազումի լեռնաշղթայում հրշեջ-փրկարարի կյանքը խլած հրդեհն ինքնամարվել է

WRed 427 դիտում
Բազումի լեռնաշղթայում հրշեջ-փրկարարի կյանքը խլած հրդեհն ինքնամարվել է

Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:34-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 փրկարար:

 

Ժամը 08:40-ի սահմաններում պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է:

 

Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք:

 

Ժամը 10:33-ին, անհրաժեշտությունից ելնելով, կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից ևս հինգ փրկարար: 

 

Դեպքի վայրում իրականացվել են հետախուզման աշխատանքներ:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250