Քաղաքականություն
Պոմպեոն ՌԴ-ին կոչ է անում սատարել Գուայդոյին` որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահ
WRed
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին կոչ են արել սատարել Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Պոմպեոն շեշտել էՙ քանի դեռ նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնի է, Վենեսուելայում ճգնաժամը կշարունակվի:
«Մենք դիմել ենք ՌԴ ղեկավարությանը խնդրանքով սատարել Խուան Գուայդոյին, որպեսզի ապահովենք երկորւմ ազատ և արդար ընտրություններ»:
Հունվարի 23-ին Կարակասում ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հայտարարեց ժամանակավոր նախագահ: Մինչ այս պահը Գուայդոյին որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահ ճանաչել են ԱՄՆ-ը, Կանադան և Լատինական Ամերիկայի երկրները: Ռուսաստանը սատարում է գործող նախագահ Մադուրոյին:
Նմանատիպ հոդվածներ
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
WRed
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
WRed
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
WRed