Հասարակություն

Խոշտանգումների կանխման նպատակով ոստիկանության կառույցները կապահովվեն տեսախցիկներով

WRed 1 րոպե 186 դիտում
Խոշտանգումների կանխման նպատակով ոստիկանության կառույցները կապահովվեն տեսախցիկներով

Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննության սենյակները և այլ տարածքները կապահովվեն տեսախցիկներով, որպեսզի այնտեղ մարդկանց խոշտանգումներ չլինեն։ Այս մասին նախագիծն այսօր ԱԺ պրոֆիլային հանձնաժողով ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը։

 

Այդ տեսագրությունները կարող են տրամադրվել հարցաքննված անձանց ու նրանց ներկայացուցիչներին, նախաքննական մարմիններին ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ինչպես նաև դիտորդներին։

 

Ոստիկանությունը նախատեսում է տեսախցիկները տեղադրել 3 տարվա ընթացքում։ Իսկ Երևանի 20 ոստիկանական բաժանմունքներում այդ տեսախցիկները պետք է դրվեն այս ամսվա ընթացքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250