Հայտնի է՝ զորակոչից տարկետման դիմումների ներկայացման վերջնաժամկետը
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեություն իրականացնելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի ապրիլի 30-ն է։
«ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն։
Դիմումը՝ ըստ ներկայացված ձևի, ինչպես նաև դրան կից ներկայացվող՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ պատճենները, քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն՝ [email protected] էլփոստի հասցեին։ Ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր։
Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է հնարավորության դեպքում դիմումն ու կից փաստաթղթերը ներկայացնել թվայնացված՝ էլեկտրոնային տարբերակով»,- հայտնում են գերատեսչությունից։