Քաղաքականություն
Ամանորի գիշերը հայ ու հայաստանցի արտիստներ էլ են լինելու․ Հակոբ Կարապետյանը՝ Արմեն Մովսիսյանին
WRed
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժան Արմեն Մովսիսյանն ափսոսանքով նշել է, որ Ամանորի գիշերը հրապարակում երգելու է դրսից հրավիրված արտիստ, ոչ հայաստանցի։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ամանորի գիշերը հայ ու հայաստանցի արտիստներ էլ են լինելու, ու ընդհանրապես, համերգները շարունակվելու են հրապարակի ու հարակից տարածքներում, դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը շատ տարբեր ոճի ու ժանրերի արտիստներ ու խմբեր են ելույթ ունենալու»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը նշել էր․ «Անկեղծ,հայաստանյան արտիստներին համար ցավում եմ: Երբ ոչ մասնավոր, այլ պետական միջոցներով կերակրվում է ոչ թե հայաստանյան արվեստագետը` այլ դրսի աստղը»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
WRed
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
WRed
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
WRed