Քաղաքականություն
«Լավ չի» – «Էդքան էլ վատ չի»․ լակոնիկ բանավեճ ԱԺ-ում
WRed
Կառավարությունն արտահերթ ռեժիմով Ազգային ժողով է ներկայացրել 4 վարկային համաձայնագրեր, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 120 միլիոն եվրոն։ Այս մասին հայտնի է դառնում օրակարգի ուսումնասիրությունից։
Պատգամավորների հարցերին պատասխանելիս ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը բացատրեց, որ թեև այս տարի միջոցների ավելցուկ է եղել, բայց դրանք նախատեսված են եղել այլ ծրագրերի համար, ու հիմա անհրաժեշտ է վերցնել այդ վարկերը։
«Լավ չի», – լակոնիկ պատասխանեց ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը։
«Առաջ ընկնելով ասեմ, որ էդքան էլ վատ չի», – արձագանքեց փոխնախարարը։
Այս «բանավեճը» ծիծաղեցրեց ներկաներին։
Փոխնախարարը խոստացավ, որ սրանք վերջին բյուջետային վարկերն են։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
WRed
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
WRed
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
WRed