Քաղաքականություն

Իրապես բուռն քաղաքական տարի ենք ունեցել. Էդմոն Մարուքյան

WRed
Իրապես բուռն քաղաքական տարի ենք ունեցել. Էդմոն Մարուքյան

Իրապես բուռն քաղաքական տարի ենք ունեցել, ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Խորհրդարանի մեկ տարին լրացել է, և կարծում եմ՝ բոլորս զգում ենք, թե ինչ պատասխանատվություն կա մեր ուսերի վրա: Ուզում եմ ասել՝ որևէ քննադատության, որևէ կռիվ-ղալմաղալի, խորհրդարանական էմոցիոնալ բանավեճերի մեջ պետք չէ փնտրել անձնական բաներ։ Պետք է տեսնել միայն պետական շահին միտված փնտրտուք», - ասաց նա՝ շնորհավորելով նաև զինծառայողների և հրամանատարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ միանում է այդ ելույթին՝ միաժամանակ հավելելով, որ սա այս տարվա վերջին նիստը չէ, և դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:


Նիստի օրակարգն է՝ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ (երկրորդ ընթերցում):

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250