Քաղաքականություն
Վլադիմիր Կարապետյանը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում
WRed
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում։ Նա իր կարծիքն արտահայտել է լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունը երկրում իրականացվող բարեփոխումներին գործադիր իշխանության դիմակայության մասին։
«Չգիտեմ ինչ նկատի ունեք՝ խոսելով կադրային ջարդի մասին»,- ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ կառավարության ղեկավարը շատ անգամ է ասել, որ պետծառայողների 95 եւ ավելի տոկոսը նախկինների թվից է, բայց ոչ մի կադրային ջարդ չեղավ։ «Եվ չեմ կարծում, թե կան դրա նշանները։
Վարչապետը հայտնել է իր կարծիքը գործընթացների վերաբերյալ, եւ կարծում եմ, բոլորս եզրակացություններ կանենք նրա մոտեցումների մասին»,- նշել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
WRed
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
WRed
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
WRed