Պատահարներ

Գյումրիում ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքը

WRed 1 րոպե 253 դիտում
Գյումրիում ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքը

Նոյեմբերի 7-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում բացել են Շինարարների 1-ին նրբանցքի տներից մեկի ննջասենյակի պատուհանն ու գողացել սպասք, համակարգիչ և այլ կենցաղային իրեր:


Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, բաժին է հրավիրվել Գյումրի քաղաքի չորս բնակիչ, որոնք խոստովանական բացատրություն են տվել, որ գողությունն իրենք են կատարել:


Գողոնը վերցվել է:
Կատարվում է նախաքննություն:
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250