Պատահարներ

Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

WRed 247 դիտում
Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, բնապահպանության աշխատակիցների հետ համատեղ, դեկտեմբերի 20-ին, ժամը 15-ի սահմաններում, «Իջևանի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի «Ծառուտի ձոր» կոչվող տեղամասում հայտնաբերել են «Կաղնի» տեսակի 11 հատ 1 մետր երկարությամբ փայտանյութ: 

 

Պարզվել է` դեկտեմբերի 19-ին Իջևանի Երևանյան փողոցի 45-ամյա մի բնակիչ նշված տեղամասում բենզոսղոցով կաղնու ծառ է հատել:


Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250