Պատահարներ

Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

WRed 1 րոպե 308 դիտում
Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ Է զոհվել, երբ Հարավային Սումատրայի նահանգում մարդատար ավտոբուսն ընկել Է կիրճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Bernama գործակալությունը:

 

«Ավտոբուսը դուրս Է եկել ճանապարհից, ընկել 150 մետր խորությամբ կիրճը և հայտնվել Լեմատանգ գետում»,- գործակալությունը մեջբերել Է տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքը: 50 ուղեւորներով ավտոբուսը Սումատրայի արեւմտյան ափի Բենգկուլու քաղաքից ուղեւորվել Էր Պալեմբանգ քաղաք:

 

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից ոմանք ծանր վնասվածքներ են ստացել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250